Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որոշել են փակել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը` Վայոց ձորի միակ բուհը». Աննա Կոստանյան

15:42, շաբաթ, 19 փետրվարի, 2022 թ.
«Որոշել են փակել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը` Վայոց ձորի միակ բուհը». Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է. «Իբր մարզերում կրթության վիճակն էնքան լավ էր, հիմա էլ որոշել են փակել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը` Վայոց ձորի միակ բուհը։
     Բուհի նախկին, ներկա և ապագա ուսանողները դիմել են ՀՊՏՀ ռեկտորին` մասնաճյուղում 2022-2023թթ․ ընդունելության դադարեցման փաստի առթիվ։ Ինչպես ցանկացած այլ որոշում, սա ևս փաստորեն չի անցել պատշաճ հանրային քննարկում և չի բերվել ոչ մի հիմնավոր փաստարկ, թե ինչու պետք է մարզի միակ բուհը փակվի, ինչը նպաստելու է Վայոց ձորի երիտասարդ բնակչության միգրացիային դեպի Երևան։
     Փոխանակ հակառակ ռեֆորմներն անեն, Երևանը բեռնաթափեն, բուհերի մի մասը տեղափոխեն մարզեր` համաչափ զարգացման խոստացված ռեֆորմների շրջանակներում, մարզի միակ բուհը փակում են, որ Երևանն էլ ավելի գերբնակեցվի։
     «Երևանում կրթություն ստացածների շատ փոքր մասն է վերադառնում մարզ, մինչդեռ մեր շրջանավարտների հիմնական մասը աշխատանք է գտնում հենց հայրենի մարզում՝ կանխելով մարդկային թանկ ռեսուրսի արտահոսքը»։ Այսպես են մտածում մարզի երիտասարդները, իսկ վերեւներում նստածներն այսքանի կեսն անգամ չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ»:

Աղբյուրը` Աննա Կոստանյան
3592 | 2
Facebook