Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այս տարի նշվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը

02:06, շաբաթ, 19 փետրվարի, 2022 թ.
Այս տարի նշվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է. «Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին՝ ժամը 16:00-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը նշանավոր հոբելյանը կարժևորի երկու մեծ գրողների` Ավ. Իսահակյանի և Եղ. Չարենցի բարեկամության մասին պատմող գեղեցիկ հուշերի, դրվագների բեմականացմամբ, որին կմասնակցեն Հենրիկ Մալյանի անվան թատրոնի երիտասարդ արտիստները դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի ղեկավարությամբ:

Գիրք նվիրելու օրվա խորհուրդը կամփոփվի նաև նախօրոք հայտարարված գրքահավաքի արարողությամբ, որին ակտիվորեն մասնակցել են նաև քաղաքացիները և «Արմավ» հրատարակչությունը:

Հավաքված գրքերը կնվիրաբերվեն զորամասերի և «Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության» կենտրոնի գրադարաններին»:

2711 | 0
Facebook