Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ակցիաներն այսուհետ մեծածավալ են լինելու. չինովնիկներին հանգիստ չենք տալու». Արտակ Խաչատուրով

14:00, ուրբաթ, 18 փետրվարի, 2022 թ.
«Ակցիաներն այսուհետ մեծածավալ են լինելու. չինովնիկներին հանգիստ չենք տալու». Արտակ Խաչատուրով

«Այս ակցիայից հետո բյուրոյին հանգիստ ենք թողնելու, արդեն անցնելու ենք ավելի մեծ ակցիաների: Էն մարդկանց ու չինովնիկներին, որոնք կարող են ուղղակի և անուղղակի ազդեցություն ունենալ ապահովագրական բյուրոյի ու հատկապես Կենտրոնական բանկի վրա, բայց իրենց տաքուկ կաբինետներում նստած են, սկսելու ենք անհանգստացնել»,- Ապահովագրական բյուրոյի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Խաչատուրովը:

Նրա խոսքով՝ ԱՊՊԱ կազմակերպություններն այս քայլին ստիպված են գնում, որովհետև մեծ վճարներ են վճարում բյուրոյի ծախսերի համար: «Մենք կողմնակից ենք, որ ԱՊՊԱ-ները նորմալ շահույթով աշխատեն՝ ո՛չ մինիմալ, ո՛չ էլ գերշահույթով, բայց մենք մատնացույց ենք անում, ասում ենք՝ գնացեք, ձեր ծախսային կրճատումները արեք, որից հետո ինչ կմնա, բերեք՝ վարորդների վզին փաթաթեք»,- ասաց փորձագետը՝ հայտնելով, որ այսուհետ ակցիաները մեծածավալ են իրականացվելու:

11570 | 0
Facebook