Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵՊՀ-ն պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին

22:48, երեքշաբթի, 15 փետրվարի, 2022 թ.
ԵՊՀ-ն պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին

ԵՊՀ խոսնակ Ազնիվ Գրիգորյանն անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան հրապարակմանն ու գրել. «Ի պատասխան ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջում փետրվարի 15-ին՝ ժամը 18։15-ին, արված «Հիմա ԵՊՀ-ն կուսակցական բջի՞ջ է, թե ԵՊՀ-ում պարզապես քաոս է» վերտառությամբ հրապարակման՝ հայտնում եմ, որ Մայր բուհն ու նրա գրադարանը չեն «զարդարվել» ԱԺԿ կամ որևէ այլ քաղաքական կուսակցության թռուցիկներով (ենթադրում եմ, որ փորձառու քաղաքական գործիչը բարեխիղճ շփոթմամբ է սեփական գրառումը «զարդարել» մեկ այլ կուսակցության՝ ԱԺԲ-ի թռուցիկով): Նախկին պատգամավորի հրապարակած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։

4225 | 0
Facebook