Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել

16:55, շաբաթ, 12 փետրվարի, 2022 թ.
ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է.

««Աշխարհագրություն» առարկայից իններորդ դասարանի օլիմպիադայի հարցաշարում ընդգրկված առաջադրանքներից մեկի առնչությամբ տարբեր ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում տեղ գտած թյուր մեկնաբանություններին արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ օլիմպիադայի հարցաշարը կազմել է նշված առարկայի մասնագիտական հանձնաժողովը։

Նշենք, որ օլիմպիադաների հարցաշարերը կազմվում են առարկայական ծրագրերին և կրթական չափորոշիչներին համապատասխան, և դրանց որակի պատասխանատուն առարկայական հանձնաժողովներն են։

Կոչ ենք անում բոլորին՝ չտրվել կրթության ոլորտը քաղաքական շահարկումներով ստվերելու անշնորհակալ գայթակղությանը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվության շրջապտույտի մեջ գցելու արատավոր քայլերից։ Առարկայական օլիմպիադաները զուտ կրթական միջոցառումներ են, և այդ թեմայով քաղաքական շահարկումներ ծավալելն անթույլատրելի է»։

Աղբյուրը` ԿԳՄՍՆ
20633 | 7
Facebook