Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Մածուն» գրությամբ հայկական կաթնամթերք Վրաստանով չի կարող արտահանվել ՌԴ

22:24, երկուշաբթի, 07 փետրվարի, 2022 թ.
«Մածուն» գրությամբ հայկական կաթնամթերք Վրաստանով չի կարող արտահանվել ՌԴ

Հայկական արտադրության մածունը «մածուն» մակնշմամբ չի կարողանում Վրաստանի տարածքով արտահանվել Ռուսաստան, քանի որ Վրաստանը «մացոնի»-ն ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում (GI), ինչպես օրինակ Ֆրանսիայում կոնյակն է, իսկ հայկական արտադրողը Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ: Խնդրի մասին բարձրաձայնել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նշեցին՝ ինչպես Ֆրանսիայում կոնյակի և շամպայնի դեպքում, այնպես էլ «մացոնի» անվանումը գրանցված է Վրաստանի հանրապետությունում որպես աշխարհագրական նշում։ Պետությունը կաթնամթերք արտադրող տնտեսավարողներին տեղեկացրել է, որ «մածուն» անվանումը շփոթելու աստիճան նման է Վրաստանի հանրապետությունում գրանցված «մացոնի» անվանմանը և կարող է խնդիրներ առաջացնել Վրաստանի տարածքով նման անվանմամբ արտադրանք արտահանելիս։ «Դեռևս 2011 թվականին Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության լիազոր մարմինը ներկայացրել է առարկություն «մացոնի» անվանման գրանցման դեմ Եվրամիության և Վրաստանի հանրապետության համապատասխան մարմիններին՝ հիմնավորելով, որ այս անվանումը շփոթելու աստիճան նման է ՀՀ-ում արտադրվող մածուն կաթնամթերքի անվանմանը։ Սակայն ներկայացված առարկությունը հաշվի չի առնվել»,- ասաց Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը:
     Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

23879 | 2
Facebook