Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պատմական ռեկորդ. Եղիսաբեթ 2-րդը նշում է գահակալման 70-ամյակը

18:36, կիրակի, 06 փետրվարի, 2022 թ.
Պատմական ռեկորդ. Եղիսաբեթ 2-րդը նշում է գահակալման 70-ամյակը

Այսօր Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ը դառնում է բրիտանացի առաջին միապետը, ով նշում է գահակալման պլատինե հոբելյանը՝ 70-ամյակը:
     96-ամյա թագուհին ավելի երկար է կառավարել, քան պատմության մեջ որևէ այլ միապետ, գրում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան պաշտոնական էջը:

Եղիսաբեթ II-ը ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին, իսկ

1952 թվականից մինչ այսօր Մեծ Բրիտանիայի իշխող թագուհին և պետության գլուխն է։ Նաև հանդիսանում է Ազգերի Բրիտանական Համագործակցության 15 երկրների թագուհի, Անգլիական եկեղեցու գլուխ, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն հրամանատար, գնդապետ։ 1953 թվականի մայիսի 29-ից առ 1961 թվականի մայիսի 31-ը Հարավային Աֆրիկայի թագուհին էր։ Նա սերում է Վինձորների դինաստիայից։ Գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո։ 2015 թվականի հունվարի 24-ից հանդիսանում է աշխարհում ամենաերկար գործող միապետը՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ Իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի մահից հետո։

Նրա գահակալման ընթացքում է ավարտվել ապագաղութացումը, որը նշանավորվել է բրիտանական կայսրության վերջնական փլուզմամբ և վերջինիս փոխակերպմամբ՝ Միացյալ Թագավորության։ Այս ընթացքը ներառում է նաև բազմաթիվ այլ իրադարձություններ, ինչպիսիք են երկարատև էթնո-քաղաքական հակամարտությունը Հյուսիսային Իռլանդիայի հետ, Ֆոլկլենդյան պատերազմը, պատերազմները Իրաքում և Աֆղանստանում։

Իր գահակալման ողջ ընթացքում թագուհին մեկ անգամ չէ, որ ենթարկվել է քննադատության, և ոչ միայն միապետության վերացման կողմնակիցների կողմից, այլև հասարակության և բրիտանական զանգվածային լրատվամիջոցների կողմից։ Սակայն Եղիսաբեթ II-ը կարողացել է բարձր պահպանել բրիտանական միապետության հեղինակությունը և իր ժողովրդականությունը։

Եղիսաբեթ 2-րդը՝ «Թայմս»-ի շապիկին
Եղիսաբեթ 2-րդը՝ «Թայմս»-ի շապիկին
11281 | 0
Facebook