Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՔԱՎ դիրքորոշումը՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ

15:18, ուրբաթ, 04 փետրվարի, 2022 թ.
ՀՔԱՎ դիրքորոշումը՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիրքորոշում է ներկայացրել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

Դիրքորոշումը 2022թ․ փետրվարի 3-ին ուղարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին։

Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, ներդրվում է կամավոր ատեստավորման ինստիտուտը։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ կամավոր ատեստավորումը և կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների դրույքաչափի փոփոխությունը սահմանվել է ուսուցչի մասնագիտական զարգացման գործընթացը խթանելու համար։

Դիրքորոշումն ամբողջությամբ՝ այստեղ

  • առաջարկում ենք Նախագծից հանել հերթական և կամավոր ատեստավորման վերաբերյալ դրույթները. ուսուցչի մասնագիտության համար պետության միջոցների հաշվին ապահովել վերապատրաստում, որն իր մեջ կներառի ոչ միայն առարկայական, այլ նաև մեթոդական, մարդու իրավունքների և բարեվարքության վերաբերյալ վերապատրաստումները։
  • առաջարկում ենք ուսուցչին տրվող հավելավճարի պարտադիր պայման չսահմանել որևէ ատեստավորում անցնելու հանգամանքը։
  • առաջարկում ենք ատեստավորում անցնելուց հետո դրական արդյունք չապահովելու հիմքով ուսուցչի հետ կնքված աշխատաքային պայմանագիրը լուծելու դրույթը հանել Նախագծից։
3429 | 0
Facebook