ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է. «Մանկապարտեզում բռնության դեպք է տեղի ունեցել...
Անթույլատրելի է, եթե իրականություն է։ Քանի դեռ միայն հիստերիկ ստատուսների և լրատվականների մակարդակով է հարցը բարձրաձայնվում, թույլ տվեք կասկածել...
Բայց կրկնեմ հարցս, որն երկու տարի առաջ եմ հնչեցրել ու մի քանի տասնյակ «կանանց իրավունքների պաշտպաններ» փորձեցին սրբադասվել և ինձ իբր վարկաբեկել։ Կրկնում եմ՝ հարցս բռնության դեմ «պայքարող», բայց բռնություն հովանավորող ու իրականացնողներ, այդ երեխայի մայրը որևէ մեղավորություն չո՞ւնի։
Մեղավոր են իր երեխայի հասակակից տղաներն ու աղջիկները, որոնք ստիպել են հող ուտել, բայց մայրը մեղավոր չէ՞...
Մանկապարտեզի դայակ-դաստիարակ հարցը չեմ քննարկում, քանի որ իրենք անկախ ամեն ինչից մեղավոր են, եթե անգամ դեպքը չի եղել։ Եթե հետաքրքիր լինի, թե ինչո՞ւ, ապա մանրամասն կներկայացնեմ...»: