Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զարմանալի է, որ հանրության մեծ հատված զարմացել է փոխնախարարի զեկույցից». Սուրեն Սահակյան

12:54, չորեքշաբթի, 02 փետրվարի, 2022 թ.
«Զարմանալի է, որ հանրության մեծ հատված զարմացել է փոխնախարարի զեկույցից». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զարմանալի ա, որ հանրության մեծ հատված զարմացել ա կրթական ոլորտում տիրող ողբերգական վիճակի մասին ԿԳՍՄ փոխնախարարի զեկույցից։ Ժողովո՛ւրդ, անկեղծ, դուք ամենօրյա ռեժիմում էդ անգրագիտությանը չեք հանդիպո՞ւմ ձեր առօրյա կյանքում։ Բանկի ոչինչ չհասկացող աշխատողներից մինչև բազմատեսակ պաշտոնյաներ, «Հայփոստ»-ի աշխատողից մինչև դպրոցի տնօրեններ ու ուսուցիչներ, ձեզ չեն հանդիպո՞ւմ: Վերջերս հեռախոսով մի ապրանք էի պատվիրում, աշխատողից հարցնում եմ՝ ինչքա՞ն ա հզորությունը վատտերով։ Կազմակերպության աշխատակիցն ասում ա՝ գիտեք, ո՛չ արտադրողն ա դրա մասին հայտնել, ո՛չ էլ կարողացել ենք դրա մասին ինչ-որ տեղեկություն գտնել։ Ապրանքը բերեցին, տեսնեմ՝ տուփի վրա ամենամեծը հենց դրա մասին ինֆորմացիան ա գրած՝ 400W (մեծ տառերով): Դա, կարծես, մեր առօրյա կյանքն ա։

Բայց, հանուն արդարության, նաև պետք ա նշել, որ աշխարհի ամենալավ բուհերի շրջանավարտների էլ եմ տեսել նույն «ֆունկցիոնալ անգրագիտություն» ախտորոշմամբ։ Եթե դա որևէ մեկին կարող ա մխիթարել, ապա սա միայն մեր խնդիրը չի»։

4157 | 2
Facebook