Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ամենակարճ ամուսնությունը. հարսնացուի նախընտրած երգը դուր չի եկել փեսացուին

22:42, կիրակի, 30 հունվարի, 2022 թ.
Ամենակարճ ամուսնությունը. հարսնացուի նախընտրած երգը դուր չի եկել փեսացուին

Բաղդադում ամուսնական զույգն ամենակարճ ամուսնական կյանքի իրական ռեկորդ է սահմանել:

Պատճառը եղել է հարսնացուի պատվիրած երգը, որի հնչյունների ներքո նա պարել է: Խոսքը սիրիացի երգչուհի Լամիս Կանի «Մեսայտարա» երգի մասին է, որում կան այսպիսի խոսքեր. «Ես գերիշխում եմ,

Եվ ես կվերահսկեմ քեզ:

Ես տիրում եմ,

Դու կենթարկվես իմ խիստ հրահանգներին,

Ես քեզ կխելագարեցնեմ,

Եթե փողոցում նայես այլ կանանց։

Այո, ես գերիշխում եմ:

Դու իմ շաքարի կտորն ես։

Քանի դեռ ինձ հետ ես,

Կկատարես իմ հրամանները»։

Մինչ հարսնացուն պարել է, երկու ընտանիքների միջև վիճաբանություն է ծագել, քանի որ փեսան ու նրա մտերիմները նրա քայլը ընկալել են որպես բացահայտ անարգանք: Սկսվել է ծեծկռտուք, զույգը որոշել է բաժանվել նույն օրը:

Հետաքրքիր է, որ երգչուհին ավելի վաղ հարցազրույց էր տվել, որտեղ բացատրել էր, որ երգում ինքը նկատի ունի, որ կանայք կառավարում են տղամարդկանց իրենց կանացիությամբ, ուրիշ ոչինչ:

Ամենակարճ ամուսնությունը. հարսնացուի նախընտրած երգը դուր չի եկել փեսացուին
15374 | 0
Facebook