Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Հետաքրքիր է

«Մարդիկ հաճախ չեն նկատում երկնքում սպիտակ գեղեցիկ փուչիկը՝ օդերևութաբանական ռադիոզոնդը». ՀՄԿ

21:00, կիրակի, 30 հունվարի, 2022 թ.
«Մարդիկ հաճախ չեն նկատում երկնքում սպիտակ գեղեցիկ փուչիկը՝ օդերևութաբանական ռադիոզոնդը». ՀՄԿ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը գրում է. «Եղանակի կանխատեսման համար մթնոլորտի գետնամերձ շերտի դիտարկումները բավարար չեն։ Մասնագետները պետք է տվյալներ ունենան տրոպոսֆերայի միջին և բարձր շերտերում առկա օդերևութաբանական իրավիճակի վերաբերյալ։ Այդ տվյալներն ստացվում են հատուկ օդերևութաբանական ռադիոզոնդերի միջոցով։
     92 տարի առաջ այս օրն աշխարհում առաջին անգամ բաց է թողնվել օդերևութաբանական ռադիոզոնդը։ Առօրյա կյանքում մարդիկ հաճախ չեն նկատում երկնքում սպիտակ գեղեցիկ փուչիկը, որը դեպի մթնոլորտ է բարձրացնում իրեն ամրացված սարքը։ Այդ սարքը ռադիոզոնդն է, որը բարձրանում է մթնոլորտ ջրածնով լցված լատեքսային փուչիկի միջոցով։ Սովետական Միության ականավոր գիտնական, աերոլոգ Պ․ Ա․ Մոլչանովի կողմից հայտնագործած ռադիոզոնդի առաջին հաջողված թռիչքն իրականացվել է 1930թ. հունվարի 30-ին Լենինգրադի հարևանությամբ գտնվող Պավլովսկ քաղաքում։
     Մինչ այժմ աշխարհում ստեղծվել են տասնյակ տեսակի ռադիոզոնդեր, սակայն Մոլչանովի կողմից առաջարկված աէրոլոգիական դիտարկումների տվյալների փոխանցման սկզբունքներն ըստ էության մնացել են անփոփոխ։
     Իսկ դուք գիտե՞ք, որ տարածաշրջանում ռադիոզոնդեր բաց են թողնվում միայն Երևանի աէրոլոգիական կայանից ՀՕԿ-ի Կամավոր համագործակցության ծրագրի շրջանակներում տրված օժանդակությամբ»։

| | |
4529 | 0
Facebook