Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տարածվող հրամանը կեղծ է»․ Ժաննա Անդրեասյան

20:30, շաբաթ, 29 հունվարի, 2022 թ.
«Տարածվող հրամանը կեղծ է»․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, տարածվող հրամանը կեղծ է։

Որևէ կարգավորում չի փոխվել։ Գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվով ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելու մասով, արդեն երկրորդ տարին։

Այլ կարգավորում չկա»։

32976 | 0
Facebook