Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ստացվում է, որ Մամիջանյանի, Ադրբեջանի և Թուրքիայի շահերը համընկել են»․ Ռուբեն Ստեփանյան

00:42, շաբաթ, 29 հունվարի, 2022 թ.
«Ստացվում է, որ Մամիջանյանի, Ադրբեջանի և Թուրքիայի շահերը համընկել են»․ Ռուբեն Ստեփանյան

Թորակալ վիրաբույժ Ռուբեն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել հայանպաստ բանաձևին։ Հայանպաստ է, որովհետև անդրադառնում է Ադրբեջանում պահվող գերիների ազատ արձակմանը, արցախյան խնդրին, Հայաստանում տեղի ունեցած դրական, ինչպես նաև մտահոգիչ փոփոխություններին։ Հստակ է, վերոնշյալ անձը քվեարկել է բանաձևին այնպես, ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան։ Ուղղակիորեն ստացվում է, որ Մամիջանյանի, Ադրբեջանի և Թուրքիայի շահերը համընկել են։ ՀՀ ԱԺ պատգամավորի շահերը համընկնում են թշնամի պետությունների շահերի հետ։ Հետևությունները և դրանից բխող «ցանկությունները» Մամիջանյանի անձի նկատմամբ թողնում եմ ձեզ»։

4170 | 3
Facebook