Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գառնիկ Իսագուլյանը կմնա կալանքի տակ

18:30, ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
Գառնիկ Իսագուլյանը կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Աննա Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

2744 | 1
Facebook