Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կրակոցներն սկսվել են գիշերը՝ կարճ ժամանակով․ «Ազատագրում»

18:12, ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
Կրակոցներն սկսվել են գիշերը՝ կարճ ժամանակով․ «Ազատագրում»

«Ազատագրում» շարժումը գրում է. «Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզում՝ սահմանամերձ Չինարի գյուղի մոտ։ Կրակոցներն սկսվել են գիշերը` կարճ ժամանակով։ Տուժածներ չկան։

Դեռ հունվարի 15-ին գրել էինք Տավուշում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից նախապատրաստվող սադրանքների մասին։ Այդ ամբողջ ընթացքում այնտեղ լարված էր, գիշերն սկսվեց առաջին հրաձգությունը։ Իրադարձությունների վայրից ստացված տեղեկատվության համաձայն` բոլորը պատրաստվում են իրադարձությունների զարգացմանը։ Շատ զարմանալի կլիներ, եթե այս օրն անցներ առանց սադրանքի»։

7067 | 1
Facebook