Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մամիջանյանը ճիշտ է արել». Ռուբեն Մելիքյան

19:12, ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
«Մամիջանյանը ճիշտ է արել». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլականները, նրանց արբանյակները և «տեղական փարիսեցիները» մի մեծ արշավ են սկսել ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանի դեմ՝ ԵԽԽՎ-ում «հայանպաստ» որակված մի բանաձևին դեմ քվեարկելու համար։

Բանաձևն այն մասին էր, թե, мол, ի՜նչ ժողովրդավարական երկիր է Հայաստանը։ Այդ խայտառակ բանաձևն ու Հայաստանում առկա «իրավական բեսպրեձելի» վերաբերյալ եվրոպացիների լռությունը, իմ կարծիքով, այն «30 արծաթադրամն» է, որ եվրոպական փարիսեցիները վճարում են քպ-ին՝ Հայաստանի ազգային շահերից հրաժարվելու, ոսոխի հակահայ թեզերը հաստատելու, անպատվաբեր խաղաղություն մուրալու համար։

Ուստի Մամիջանյանը ոչ միայն սխալ չի արել, այլև միանգամայն ճիշտ է արել՝ այդ «30 արծաթադրամին» դեմ քվեարկելով։

Հ. Գ. Այս հարցով բոլոր փարիսեցիներին ֆրենդլիստիցս ուղարկելու եմ «Կուզկայի ծնողի մոտ»։ Մեկ առ մեկ։ Ամոթ ձեզ բոլորիդ»։

5770 | 6
Facebook