Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայկ Մամիջանյանը միացել է Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների՝ Հայաստանի ժողովրդավարության մասին բանաձևի դեմ քվեարկությանը». Արփի Դավոյան

16:12, ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
«Հայկ Մամիջանյանը միացել է Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների՝ Հայաստանի ժողովրդավարության մասին բանաձևի դեմ քվեարկությանը». Արփի Դավոյան

ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ-ում միացել է Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների՝ Հայաստանի ժողովրդավարության մասին բանաձևի դեմ քվեարկությանը։
     Ինչ որակի մարդ պետք է լինես, որ ամբողջ օրը թշնամու մասին կոկորդ պատռելով ու արտիստիզմ կիրառելով, հայհոյես Ադրբեջանին ու Թուրքիային, կորսված հայրենիք երգես, ժողովրդավարության մասին աղաղակես, բայց սեփական երկրի ժողովրդավարության բարձր մակարդակի մասին բանաձևին դեմ քվեարկես, էդ էլ հերիք չի` Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակության հետ համահունչ և ձեռք ձեռքի տված։
     Երեսպաշտություն և փարիսեցիություն»:

Աղբյուրը` Արփի Դավոյան
4677 | 5
Facebook