Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսօր Եռաբլուրում ականատես եղա մի անչափ անհասկանալի իրավիճակի». Գևորգ Դանիելյան

15:48, ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
«Այսօր Եռաբլուրում ականատես եղա մի անչափ անհասկանալի իրավիճակի». Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի գրառումը. «Բանակի տոնը շնորհավոր։ Հուսանք, որ տարբեր գրավիչ անվանումներով Երկրի անվտանգության երաշխավոր բանակը չի կազմաքանդվի։ Բանակն ընտրազանգվածին սիրաշահելու միջոց չէ, զինվորական պարտքը պետք է մնա համապարտադիր, ավելին՝ պետք է էլ ընդլայնվեն շրջանակները (դա չի խոչընդոտում արհեստավարժ կորիզ ունենալուն), դա է թելադրում այս աշխարհաքաղաքական ծանր վիճակը։
     Հ.Գ. Այսօր Եռաբլուրում ականատես եղա մի անչափ անհասկանալի իրավիճակի՝ բանակի օրը հարգարժան լրագրողները հարցազրույց էին վերցնում հիմնականում տարբեր տրամաչափի պետական ու քաղաքական գործիչներից, որոնց մեծ մասը մոտավոր պատկերացում չունի բանակի մասին, մինչդեռ՝ համեստ կեցվածքով զինվորականների նկատմամբ քար անտարբերություն էր...»:

7199 | 4
Facebook