Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բանակի հետ կապված մի դրվագ եմ անընդհատ հիշում». Գայանե Աբրահամյան

14:12, ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
«Բանակի հետ կապված մի դրվագ եմ անընդհատ հիշում». Գայանե Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը. «Բանակի հետ կապված մի դրվագ եմ վերջերս անընդհատ հիշում։ Պատերազմի ամենաթեժ օրերն էր, Մարտունիի դիրքերում էի, անհրաժեշտ իրերը փոխանցելուց հետո, տղաներին հրաժեշտ տալիս մեկը բղավեց. էդ ֆեյսբուքյան ֆիդայիներին ասեք, թող գոնե մի ժամ գան ստեղ` հետո նոր մեղադրեն, թե չենք կարողացել պահել Ջաբրայիլը... սիրտս նվաղեց, էդ օրերին բնորոշ արցունքն ու ծիծաղը խառնեցինք ու անցանք։
     Նույն տղային տեսա պատերազմից հետո, հիվանդանոցում, ծանր վիրավորում ուներ, բայց արդեն վերականգնվում էր, ինքն ինձ հիշեց ու հանդիմանեց. «չգրեցիք էդպես էլ ու մեզ մեղադրում են, մահացածները բոլորն անխտիր հերոս են, իսկ մեզ` չզոհվածներիս, ոչ մեկը չի էլ հիշում, մեզ միայն մեղադրում են...
     Բանակը մեր կենացների ու պաթոսախեղդ գրառումների կարիքը չունի, բանակը մեր ամենօրյա աշխատանքի, ինստիտուցիոնալ բարեփոխումների, վերականգնմանը մեր աջակցության կարիքն ունի։ Հատկապես հիմա անտանելի են կեղծ դիֆերամբները:
     Պատերազմը ցույց տվեց, չնայած մինչ այդ էլ շատերս հստակ գիտակցում էինք, որ Հայոց բանակն է մեր անվտանգության ՄԻԱԿ երաշխավորը ու այսօր մեր բանակի վերականգնումն ու արմատական բարեփոխումը գերխնդիր է` օրհասական կարևորության»։

| | |
2237 | 1
Facebook