Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կառավարության շենքի մոտով, որ անցնելու լինեք, «դռան զանգը» տվեք ու զգուշացրեք». Ա. Աբովյան

13:42, ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
«Կառավարության շենքի մոտով, որ անցնելու լինեք, «դռան զանգը» տվեք ու զգուշացրեք». Ա. Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը. «Արևմուտք VS Ռուսաստան առճակատումը քաղաքական տեսանկյունից չի կարելի դիտարկել «ուղղահայացորեն», այսինքն միայն ուկրաինական ուղղությամբ։
     Արևմուտքն ունի բազմաթիվ գործիաքակազմ, որպեսզի գեներացնի լարվածություն այն «նյարդային» կետերում, որոնք ավանդաբար համարվում են ռուսական կենսական շահերի գոտի։
     Միջին Ասիայի տարածաշրջանը ամերիկա-բրիտանական քաղաքական վերնախավը միշտ համարել է Ռուսաստանի «Աքիլեսյան գարշապարը» և, եթե նույնիսկ հպանցիկ ուսումնասիրենք քաղաքական ցնցումների/զարգացումների դինամիկան Ղազախստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում և Ղրղզստանում, ապա ակնհայտ երևում է, որ բոլոր խմորումները այդ երկրներում «չգիտես ինչու» համընկնում են ռուսների հանդեպ արևմտյան ճնշումների դինամիկային։
     Եվ ահա, երեկ կտրուկ սրվեց իրավիճակը Ղրղզստանի և Տաջիկստանի միջև, և այս պահին հերթական սահմանային վեճը դարձավ լուրջ ռազմական բախման պատճառ այդ երկու ՀԱՊԿ անդամ պետությունների միջև։ Կրկնում եմ՝ երկու հակամարտող պետությունները համարվում են Ռուսաստանի դաշնակից և ՀԱՊԿ անդամ։
     Ինչպես կասեր «դասականը», -Совпадение?...Не думаю.
     Հ.Գ․
     Կառավարության շենքի մոտով, որ հանկարծ անցնելու լինեք, խնդրում եմ դրանց «դռան զանգը» տվեք ու զգուշացրեք, որ մինչ իրենք զբաղված են թուրք-ադրբեջանական «խաղաղության դարաշրջանի» հայակործան գործընթացը կյանքի կոչելով, Հայաստանի և Արցախի ուղղությամբ նույնպես սպասվում են լայնածավալ սադրանքներ՝ թուրք-ադրբեջանական «կիրթ» օկուպանտների կողմից։
     Սա նրա համար եմ ասում, որ հանկարծ վաղը չասեն, թե, իբր, «տեղյակ չէին» կամ նորից «նախկիններն են մեղավոր»»։

Աղբյուրը` Արման Աբովյան
2590 | 0
Facebook