Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Պ***» արտահայտության համար ինձ հրավիրել են ոստիկանություն». Գևորգ Պետրոսյան

12:54, ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
««Պ***» արտահայտության համար ինձ հրավիրել են ոստիկանություն». Գևորգ Պետրոսյան

«Պարզվում է, որ ես մեղադրվում եմ ֆեյսբուքյան իմ էջում մի գրառման համար:

Երբ լուր տարածվեց, որ Նիկոլ Փաշինի աներձագ Հրաչ Հակոբյանը պետք է նշանակվի Կանադայում ՀՀ դեսպան, ես գրեցի՝ մի աննշան հույս ունեմ, որ այս ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Գրեցի՝ բայց հաշվի առնելով պիդռ (այսինքն՝ պատեհապաշտ իսլամասեր դառնարյուն ռևոլյուցիոներ) Նիկոլի ճաշակը, էս անտեր երկրում ամեն ինչ հնարավոր է… Հիմա էս արտահայտության համար ինձ հրավիրել են ոստիկանություն»,- ֆեյսբուքյան եթերում՝ ներկայացնելով, թե ինչ պատճառով են իրեն հրավիրել ոստիկանության Նոր Նորքի բաժին, ասել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

5564 | 2
Facebook