Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լավ կլինի՝ ինչ-որ բան արտաբերելուց առաջ մի լավ մտածես, այ՛ գործակալ օմեգա». Գագիկ Համբարյան

12:36, ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
«Լավ կլինի՝ ինչ-որ բան արտաբերելուց առաջ մի լավ մտածես, այ՛ գործակալ օմեգա». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը. «Գործակալ օմեգա Արո՛, մինչև հիմա հայաստանյան ո՞ր պաշտոնյան է աղերսել, որ Թուրքիայի որևէ ղեկավարն իրեն ընդունի
     «Եռաբլուր» այցելած ԱԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող գործակալ Արոն, նույն ինքը Արարատ Միրզոյանը մեկնաբանելով հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ ընդդիմադիրներից հնչող քննադատություններն իրենց հասցեին արտաբերել է. «Ընդդիմությունից հետաքրքրվեք՝ ինչպե՞ս է եղել, 90-ականների վերջից տարի չի եղել, որ հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն, կոնտակտ չլինի: Հեքիաթները դրեք մի կողմ, ո՛չ դուք նպաստեք դրան, ո՛չ էլ՝ իրենց ընդդիմադիր հռչակած մարդիկ մանիպուլացնեն մարդկանց»...
     Այո՛, սա գործակալ Օմեգայի և էժանագին մանիպուլյացիաների սիրահար այս իշխանության ներկայացուցչի հայտարարությունն է...
     Օմեգա Արո՛, այն, որ 90-ական թվականների վերջից եղել են բանակցություններ, նամակագրություն և նույնիսկ հանդիպումներ մեր և թուրքերի միջև պաշտոնական մակարդակաով՝ դա շատ նորմալ է...
     Օմեգա Արո՛, աննորմալն ու այլանդակությունը սկսվեց քո նման քայլիստների իշխանության գալուց հետո, երբ հայ և թուրք պաշտոնյաների միջև տեղի ունեցող և ունենալիք հանդիպումների կամ կոնտակտներին մասին հայաստանյան հասարակությունն իմանում է թուրքերից...
     Օմեգա Արո՛, մինչև հիմա որևէ հայ պաշտոնյա, առավել ևս մեր երկրի որևէ ղեկավար չի աղերսել Թուրքիայի ղեկավարին ընդունել իրեն և մերժում ստացել, ինչպես դա արել էր Նիկոլ Անհողը՝ խնդրելով Վրսատանի վարչապետին որպեսզի վերջինս Էրդողանին ասի, որ ընդունի կապիտուլյանտ Նիկոլին... Էրդողանը դիտավորյալ սա բացահայտեց ցույց տալով, թե ո՛վ է Նիկոլ Անհողն իրենց համար...
     Օմեգա Արո՛, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուն երեկ է բացահայտել, որ Նիկոլ Անհողը խոստացել է գնալ Թուրքիա...
     Գիտեի՞ր դրա մասին, այ՛ գործակալ.. Ու եթե գիտեիր, ապա ինչո՞ւ ենք մենք թուրքերից իմանում դրա մասին....
     Լավ կլինի ինչ-որ բան արտաբերելուց և թրքասիրությունդ արտահայտելուց առաջ մի լավ մտածես, այ՛ գործակալ օմեգա, քանի որ Հայաստանը երբեք թուրքերի դեմ ծնկած չի եղել որևէ նախկինի օրոք, ինչպես հիմա ձեր քայլիստների պատճառով է ծնկել և ծնկած մնացել է...»:

3756 | 3
Facebook