Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի մասին

10:00, ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի մասին

«Վստահաբար կասեմ, որ անապահովների համար գազի սակագինը չի թանկանալու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա խոսքով՝ գազի սակագինը ձևավորվում է մի քանի բաղադրիչներից. «Սահմանին գազի գինը 2022-ի համար չի փոփոխվելու, պարզապես ունենք մի իրավիճակ, երբ դեռևս 2013թ. կնքված պայմանագրով կա բանաձև, որի ուժով սահմանին գազի գնի հաշվարկն իրականացվում է կալորիականությունից ելնելով... Կալորիականության հաշվին պոտենցյալ հավելյալ ծախսն այնքան մեծ չէ, որ հնարավոր չլինի հարթել մնացած սակագնային պլանի մեջ: Իսկ բիզնեսի համար, եկեք սպասենք՝ տեսնենք ՀԾԿՀ քննարկումների արդյունքում սականգային ինչ պլան կնշմարվի»:

5537 | 0
Facebook