Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինացի զինվորի կողմից ծառայակիցներին սպանելու տեսագրությունը հայտնվել է համացանցում

22:06, հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.
Ուկրաինացի զինվորի կողմից ծառայակիցներին սպանելու տեսագրությունը հայտնվել է համացանցում

Ուկրաինացի զինվորի կողմից ծառայակիցներին սպանելու տեսագրությունը հայտնվել է համացանցում: Կադրերում երևում է, թե ինչպես է երիտասարդը մոտ տարածությունից կրակում զորանոցի զինվորների վրա։ Ողբերգությունը տեղի է ունեցել Դնեպրում: Զինծառայողը զինապահեստից վերցրել է ԱԿ-47 հրացանը և կրակ բացել պահակակետում։ Այնտեղ 20-ից ավելի մարդ է եղել։ 4 զինվոր և 1 կին զոհվել են, ևս 5-ը հոսպիտալացվել են։

Պարզվել է, որ մարդասպանը 2001 թվականին ծնված Արտեմի Ռյաբչուկն է։ Գերատեսչությունը հրապարակել է նրա լուսանկարը։

10375 | 0
Facebook