Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դեռահասները Հիտլերի ծննդյան օրը հարձակում էին նախապատրաստել դպրոցի վրա

21:36, հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.
Դեռահասները Հիտլերի ծննդյան օրը հարձակում էին նախապատրաստել դպրոցի վրա

Նիժնի Նովգորոդում երեք դեռահասներ են ձերբակալվել, ովքեր կասկածվում են քաղաքի Կանավինսկի շրջանի դպրոցի վրա զինված հարձակում ծրագրելու մեջ։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի տարածաշրջանի քննչական վարչության մամուլի ծառայությունը, անչափահաս հանցագործները «ատելության հողի վրա դավադրություն են կազմակերպել մի քանի անձի վրա հարձակվելու և սպանելու համար»։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դպրոցականները ծրագրել են հարձակումն իրականացնել ապրիլի 20-ին՝ Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրը։

Գերատեսչության տվյալներով՝ ուսանողներից մեկը 2021 թվականից օրագրեր է պահել, որտեղ գրել է պայթուցիկ պատրաստելու բաղադրատոմսեր։ Նա նաև գրել է ուրիշների և իր հանդեպ ունեցած ատելության մասին և հիացել Թիմուր Բեկմանսուրովի գործողություններով, ով 2021 թվականի սեպտեմբերի 20-ի առավոտյան կրակոցներ էր արձակել Պերմի պետական ​​համալսարանում՝ սպանելով ուսանողների։

5155 | 0
Facebook