Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանը որևէ կերպ չի հիշատակում Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը»․ Է․ Ղազարյան

03:24, ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
«Հայաստանը որևէ կերպ չի հիշատակում Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը»․ Է․ Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը․ «Հայաստանը որևէ կերպ չի հիշատակում Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը
     Ավարտվել է հոկտեմբերի 27-ի աշխատանքային օրը, սակայն Հայաստանի հրաժարական տված, հիվանդ և առողջ ղեկավարներից ոչ մեկը՝ Հանրապետության նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ արտաքին գործերի նախարարը որևէ կերպ, որևէ պաշտոնական հայտարարությամբ չեն հիշատակել, օրվա խորհրդի՝ ողջ աշխարհում նշվող Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա առիթով։
     Սա ոչ այլ ինչ է, քան ցեղասպանությունների կանխարգելման, ճանաչման և դատապարտման հարցում Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձային փոփոխությունը։ Դրա փոխարեն այսօրվա լրահոսի գլխավոր թեմաներից մեկն այն էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում է Թուրքիայում, քննարկվում է Արարատ Միրզոյանի և Ռուբեն Ռուբինյանի Թուրքիա մեկնելու հարցը։
     Փախուստի մեջ գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, չնայած սահմանադրական համեստ լիազորություններին, շարունակում չորս տարիների ակտիվ աշխատանքի իր պրակտիկան և այսօր նամակ է հղել FIFA-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին՝ նշելով, որ նախագահի պաշտոնից իր հրաժարականը չի խոչընդոտի «Լեգենդների խաղը»-ը Հայաստանում անցկացնելուն վերաբերող պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար:
     Լուսանկարում՝ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների հետ մասնակցում է Աուսշվիցի համակենտրոնացման ճամբարի ազատագրման միջոցառումներին։ Օսվենցիում 27 հունվարի 2018թ․»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
| | |
2774 | 1
Facebook