Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների շուրջ իր փաստաթղթում չի պատասխանել ամենագլխավոր հարցին». Լավրով

20:00, հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.
«ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների շուրջ իր փաստաթղթում չի պատասխանել ամենագլխավոր հարցին». Լավրով

ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների շուրջ իր փաստաթղթում չի պատասխանել ամենագլխավոր հարցին՝ այն է՝ դեպի արևելք ՆԱՏՕ-ի չընդլայնման խնդիրը: Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այս փաստաթղթում գլխավոր հարցի վերաբերյալ դրական արձագանք չկա:

Գլխավոր հարցը մեր հստակ դիրքորոշումն Է դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման և հարվածային սպառազինությունների տեղակայման անթույլատրելիության վերաբերյալ, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանի Դաշնության տարածքին»,- ասել է Լավրովը լրագրողներին: Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն նախօրյակին Ռուսաստանին են փոխանցել անվտանգության երաշխիքների մասին առաջարկությունների գրավոր պատասխանները, որի տեքստը չի հրապարակվել:

2761 | 0
Facebook