Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ընթացիկ տարում ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա

19:18, հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.
Ընթացիկ տարում ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա

Կառավարության որոշմամբ կկիրառվի սակագնային քվոտա` 2022 թ․-ի ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ: Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Կիրականացվի 30․0 հազար տոննայի չափով թռչնամսի սակագնային քվոտայի բաշխում, որը թույլ կտա ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին ՀՀ թռչնամիս ներմուծել գործող 80%, բայց ոչ պակաս, քան 0․7 եվրո 1 կգ-ի համար մաքսատուրքի դրույքաչափի փոխարեն 25%, բայց ոչ պակաս, քան 0․2 եվրո 1կգ-ի համար մաքսատուրքի դրույքաչափով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրված լիցենզիայի առկայության դեպքում։

2549 | 0
Facebook