Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չի բացառվում՝ Քաշաթաղից տեղահանվածներից շատերը բռնեն արտագաղթի ճանապարհը»․ Է․ Բաղդասարյան

19:43, հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.
«Չի բացառվում՝ Քաշաթաղից տեղահանվածներից շատերը բռնեն արտագաղթի ճանապարհը»․ Է․ Բաղդասարյան

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի գրառումը. «Կառավարությունը որոշել է օտարել Նորքի այգիներ 180 հասցեում գտնվող շենք, շինությունները: Շենքում ապրում են Քաշաթաղից տեղահանվածները։ Այդտեղ ապրում է 15 ընտանիք՝ 20 չափահաս, 21 անչափահաս:
     Կառավարությունում նման դեպքերում առանձնապես քննարկումներ չեն լինում, ասենք՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, կամ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը միանգամից պետք է առաջարկեին, դրանք հատկացնել տեղահանվածներին և լուծել 15 ընտանիքի բնակարանի հարցը:
     Կառավարության որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ աճուրդի կայացման դեպքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը երկամսյա ժամկետում շենքում ապաստանածների ժամանակավոր կացությունն այլ բնակության վայրում ապահովելու մասին առաջարկություն կներկայացնի վարչապետի աշխատակազմին։ Իսկ թե որտեղ են տեղավորվելու այդ մարդիկ, առայժմ հայտնի չէ: Ու չի բացառվում, որ նրանցից շատերը բռնեն արտագաղթի ճանապարհը»:

1841 | 0
Facebook