Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուկրաինան շարունակում է նախապատրաստվել Դոնբասում հարձակմանը». Պուշիլին

11:24, հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.
«Ուկրաինան շարունակում է նախապատրաստվել Դոնբասում հարձակմանը». Պուշիլին

Մի շարք նշաններ վկայում են այն մասին, որ Կիևը շարունակում է նախապատրաստվել Դոնբասի դեմ հարձակողական գործողությանը, այս մասին հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը: «Մենք շարունակում ենք տեսնել ու արձանագրել տեխնիկայի կենտրոնացվածություն, ուղեկցվող գործողություններ: Օրինակ, վերջին օրերին Կիևի կողմից վերահսկվող երկաթուղային կայարաններում տեսնում ենք զինամթերքով, քսանյութերով տեխնիկայի ժամանում»,- ասել է նա՝ Соловьев Live-ի եթերում:

Արևմուտքն իր հերթին նոյեմբերից ահազանգում է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին մեծ քանակով զորքեր է տեղակայել և պատրաստվում է ագրեսիայի: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել և որ ՌԴ ագրեսիայի մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկա տեղակայելու համար:

4704 | 0
Facebook