Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ի հրթիռները կարող են հայտնվել Ուկրաինայում՝ առանց նրա ՆԱՏՕ մտնելու». Մեդվեդև

10:06, հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.
«ԱՄՆ-ի հրթիռները կարող են հայտնվել Ուկրաինայում՝ առանց նրա ՆԱՏՕ մտնելու». Մեդվեդև

Պատերազմից խուսափելու համար պետք է բանակցել, մինչդեռ շատերը շահարկում են էսկալացիան, այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է РИА Новости-ն: «Քաղաքական, դիվանագիտական միջոցը՝ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցելն է»,- ասել է նա:

«Եթե Ուկրաինան մուտք գործի ՆԱՏՕ, ապա ՌԴ սահմանի մոտ կհայտնվեն հարվածային սպառազինության նոր տեսակներ, նոր ռազմաբազա: Բայց հարցը դա չէ: Երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա ևս հնարավոր են նույն տեսակի հարվածային զենքեր, հրթիռներ հասցնել Ուկրաինայի կամ որևէ այլ երկրի տարածք»,- ասել է նա:

6106 | 0
Facebook