Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արթուր Ղազինյանից պրծում չկա․ «Հրապարակ»

09:42, հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.
Արթուր Ղազինյանից պրծում չկա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Քաղպայմանագիրը» Արթուր Ղազինյանից «ազատվելու» նախագիծ է ներկայացրել: Օրենսդրական փոփոխությամբ՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու: Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Բայց, ինչպես ասում են, Ղազինյանից պրծում չկա, մինչև այս պահը «Հայաստան» դաշինքը չի քննարկել նոր թեկնածուի հարցը, դաշինքի մեր աղբյուրներն ասում են, որ անկախ հանգամանքներից և նոր օրենքից, իրենք Ղազինյանի թեկնածությունը չեն փոխելու՝ գնդակն ուղարկելով ՔՊ-ի դաշտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

4059 | 0
Facebook