Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սուրեն Պապիկյանի հարսանիքից հետո կորոնավիրուսի նոր ալիք է․ «Ժողովուրդ»

09:30, հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.
Սուրեն Պապիկյանի հարսանիքից հետո կորոնավիրուսի նոր ալիք է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ բոլորի ուշադրությունը գրաված հարսանիքը որոշ պաշտոնյաների առողջության վրա թանկ է նստել։ Թերթի տեղեկություններով՝ փարավոնյան հարսանիքի ժամանակ է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակվել։

Covid-ով վարակվել է նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ու նրա հետ մեկտեղ էլի որոշ պատգամավորներ։ Սա թերևս վկայումն է այն բանի, որ առանց համաճարակային կանոնների խիստ պահպանման, այն էլ՝ փակ տարածքներում, նմանատիպ մեծամասշտաբ միջոցառումներ չպետք է անցկացվեն։
     Ու կառավարությունը՝ ի դեմս պատասխանատու գերատեսչության՝ Առողջապահության նախարարության, փաստորեն, չի կարողանում այնպիսի մեխանիզմներ մշակել ու պարտադրել ռեստորաններին, որ այնտեղ ուրախանալ հնարավոր լինի, այնուհետ այդ ուրախությունից հնարավորինս առողջ տուն վերադառնալ։ Նկատենք` չնայած պնդումներին, որ ստուգվել են բոլորի պատվաստումների կամ թեստի առկայությունը՝ դա չի պաշտպանել կորոնավիրուսի տարածումից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

4175 | 3
Facebook