Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Միջազգային

Պետդեպարտամենտը կանխատեսել է՝ երբ Ռուսաստանը կհարձակվի Ուկրաինայի վրա

21:18, չորեքշաբթի, 26 հունվարի, 2022 թ.
Պետդեպարտամենտը կանխատեսել է՝ երբ Ռուսաստանը կհարձակվի Ուկրաինայի վրա

ԱՄՆ Պետքարտուղարության կանխատեսումների համաձայն, Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա այժմ կամ փետրվարի կեսերին։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ հունվարի 26-ին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։

«Մենք գիտենք, որ Օլիմպիական խաղերը մեկնարկում են, փետրվարի 4-ին տեղի կունենա բացման արարողությունը, որին ներկա կլինի նաև Պուտինը: Սի Ցզինպինը, հավանաբար, Պուտինից խնդրել է, որ այս պահին Ուկրաինայի վրա հարձակում չլինի»,- ասել է նա Յալթայի եվրոպական ռազմավարության առցանց քննարկման ժամանակ, գրում է «Կորրեսպոնդենտ»-ը:

Շերմանը հավելել է, որ Ռուսաստանը «մեծացրել է խմբավորումն Ուկրաինայի հետ սահմանին»։

«Ես չգիտեմ, թե ինչ կա նախագահ Պուտինի գլխում: Կա միայն մեկ մարդ, ով գիտի դա, և դա նախագահ Պուտինն է: Ես կասկածում եմ, որ նույնիսկ նրա շրջապատի մարդիկ գիտեն, թե նա ինչ է անելու ի վերջո»,- ասել է դիվանագետը։

| | |
8375 | 0
Facebook