Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հենրիխ Մխիթարյանը կդառնա ազատ գործակալ

21:12, չորեքշաբթի, 26 հունվարի, 2022 թ.
Հենրիխ Մխիթարյանը կդառնա ազատ գործակալ

«Ռոմա» ֆուտբոլային ակումբը չի երկարացնելու թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը, ինչի հետևանքով Հենրիխ Մխիթարյանն ազատ գործակալի կարգավիճակ ձեռք կբերի:

Մամուլի փոխանցմամբ, 33-ամյա Մխիթարյանը այլ թիմ կարող է տեղափոխվել առանց վճարի: Պատճառը Մխիթարյանի բարձր աշխատավարձն է՝ տարեկան 3 միլիոն եվրո: Կիսապաշտպանը «Ռոմայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա Ա Սերիայի 22 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո։

10088 | 0
Facebook