Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում ստեղծվել է «Ռուսալեզու հասարակություն»

20:42, չորեքշաբթի, 26 հունվարի, 2022 թ.
Արցախում ստեղծվել է «Ռուսալեզու հասարակություն»

Արցախում ռուսական համայնքի հովանու ներքո ստեղծվել է «Ռուսալեզու հասարակություն»։

«Ռուսալեզու հասարակություն» կազմակերպությունը Արցախի ռուսական համայնքի մշակութային նախագծերից է։ Ծրագրի նպատակն է ստեղծել «բարենպաստ միջավայր ռուս-հայկական հարաբերությունների առավել արդյունավետ զարգացման համար», աջակցել ռուսալեզու արցախցիներին և նրանց ներգրավել ռուսական համայնքի մշակութային կյանքում:

«Հասարակության խորհուրդը (ղեկավար մարմինը) ներառում է կրթության, մշակույթի և գիտության վաստակավոր գործիչներ»,- ասված է ԼՂ ռուսական համայնքի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ «Ռուսալեզու հասարակությանը» կարող են միանալ ռուսաց լեզվին տիրապետող արցախցիները՝ անկախ ազգությունից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից դուրս բնակվող ռուսական համայնքի պատվավոր անդամները։

5451 | 0
Facebook