Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն սպառնում է անջատել Ռուսաստանը SWIFT համակարգից

19:54, չորեքշաբթի, 26 հունվարի, 2022 թ.
ԵՄ-ն սպառնում է անջատել Ռուսաստանը SWIFT համակարգից

Չորեքշաբթի օրը՝ հունվարի 26-ին, ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Իրադարձությունների ամենաանբարենպաստ ընթացքի պարագայում ԵՄ-ն նախատեսում է անջատել Ռուսաստանի Դաշնությունը էլեկտրոնային միջբանկային փոխանցումների միջազգային SWIFT համակարգից։

Տնտեսագետ Իգոր Նիկոլաևը բացատրել է, որ նման պատժամիջոցը շատ ցավալի կլինի Ռուսաստանի տնտեսության համար: Առանց այդ էլ աճող գները կաճեն շատ ավելի մեծ տեմպերով, կարժեզրկվի ռուբլին, ինչը ծանր հետևանքներ կունենա տնտեսության վրա:

5368 | 0
Facebook