Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանից Շվեյցարիա փողերի արտահոսքը 2018 թվականից կտրուկ աճել է

19:36, չորեքշաբթի, 26 հունվարի, 2022 թ.
Հայաստանից Շվեյցարիա փողերի արտահոսքը 2018 թվականից կտրուկ աճել է

2018 թվականից սկսած՝ Հայաստանից բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները դեպի Շվեյցարիա կտրուկ աճել են։ «Հետք»-ը հայտնում է, որ եթե, օրինակ, 2017 թվականին փոխանցվել է մոտ 28 մլն դոլար, ապա 2020-ին այդ գումարը հասել է 157 մլն դոլարի։ Կենտրոնական բանկը հրաժարվում է մեկնաբանել Հայաստանից Շվեյցարիա փողերի արտահոսքի կտրուկ աճը։

Ուշագրավ է, որ խոսքը բացառապես ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասին է։ Սա նշանակում է, որ տնտեսվարողների գործարքները, ինչպես՝ ներմուծողների, այս տվյալներում արտացոլված չեն։ Կենտրոնական բանկից տրամադրած տվյալները վկայում են, որ եթե մինչև 2018 թվականը Շվեյցարիայից Հայաստան ավելի շատ գումար էր փոխանցվում, քան Հայաստանից Շվեյցարիա, ապա նշված տարվանից պատկերը փոխվել է։

Հայաստանից դրամական փոխանցումների կազմում Շվեյցարիան երրորդ տեղում է: Արտասահմանից Հայաստան (ներհոսք) և Հայաստանից արտասահման (արտահոսք) դրամական փոխանցումներով, ինչպես միշտ, առաջատարը Ռուսաստանն է։ Հաջորդում է ԱՄՆ-ն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

4322 | 0
Facebook