Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մայթով երթևեկող ավտոբուսի վարորդին հայտարարվել է խիստ նկատողություն»․ Տարոն Գևորգյան

17:18, չորեքշաբթի, 26 հունվարի, 2022 թ.
«Մայթով երթևեկող ավտոբուսի վարորդին հայտարարվել է խիստ նկատողություն»․ Տարոն Գևորգյան

Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետի տեղակալ Տարոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի գործընկերներ, սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում տեղ գտած համար 47 ավտոբուսային ներքաղաքային երթուղու վարորդի՝ մայթի տարածքով երթևեկելու վերաբերյալ տեղեկացնում ենք, որ երթուղին սպասարկում է մասնավոր ընկերություն: Միաժամանակ նշենք, որ ընկերության տնօրենի կողմից վարորդին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն՝ երթևեկության կանոնները խախտելու համար»:

Աղբյուրը` Տարոն Գևորգյան
2651 | 0
Facebook