Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սերիալի այսօրվա գլխավոր դերակատարը նախկին դաշնակ Ռուբեն Հակոբյանն էր». Լյովա Եղիազարյան

17:30, չորեքշաբթի, 26 հունվարի, 2022 թ.
«Սերիալի այսօրվա գլխավոր դերակատարը նախկին դաշնակ Ռուբեն Հակոբյանն էր». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը․ «Փչանալու հերթական սերիալի այսօրվա գլխավոր դերակատարը նախկին դաշնակ Ռուբեն Հակոբյանն էր։ «Հայաստան» համույթի գեղարվեստական ղեկավարն Ազգային ժողով էր գործուղել ամենաանհավասարակշիռ, մեծամիտ ու արկածախնդիր մի խուլիգանի, որի նպատակը հանձնաժողովի անդամ դառնալը չէր, այլ սկանդալ սարքելը, հայհոյելը։

Քոչարյանի լակեյը, նրա հրամանն առանց վարանելու կատարողն այսօր վերջնականապես ի ցույց դրեց ռևանշիստների ողջ թշվառությունը, նրանց անգաղափար քաղաքական մերկությունը։ Քամակը երեսին քաշելը, աննամուս պահելը դարձել է սրանց առօրյա աշխատանքը։ Ողբերգություն են սրանք մեր երկրի համար»։

4532 | 1
Facebook