Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերգեյ Հարությունյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից

14:42, չորեքշաբթի, 26 հունվարի, 2022 թ.
Սերգեյ Հարությունյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից

Քաղաքապետի որոշմամբ՝ Սերգեյ Հարությունյանն ազատվել է քաղաքապետի տեղակալի պաշտոնից.

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Ս. Հարությունյանի դիմումը՝

1. Սերգեյ Հարությունյանին 2022 թվականի հունվարի 24-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից։

2. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և վերջին աշխատանքային օր համարել 2022թ. հունվարի 21-ը»,-նշված է քաղաքապետի որոշման մեջ:

3985 | 0
Facebook