Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտովթար Տավուշի մարզում․ կա մեկ զոհ, երկու վիրավոր

09:54, չորեքշաբթի, 26 հունվարի, 2022 թ.
Ավտովթար Տավուշի մարզում․ կա մեկ զոհ, երկու վիրավոր

Հունվարի 26-ին, ժամը 01:42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգեպար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Այգեպար գյուղի գերեզմանատան մոտակայքում «Isuzu» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 35 մ գլորվել ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Հ. Պ-ն (ծնված 1997թ.), Կ. Շ-ն (ծնված 1988թ.) և Վ. Շ-ն (ծնված 1991թ.) տեղափոխվել են Բերդի ԲԿ, որտեղ Վ․ Շ-ն մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ձորից դուրս բերել տուժած Գ. Ա-ին (ծնված 1977թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը ևս հոսպիտալացվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

4787 | 0
Facebook