Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանը շատ փոքր մարդ է, որ կարողանա փաստաթղթերով հրաժարվել Արցախի հայկականությունից». Հոխիկյան

22:36, երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.
«Փաշինյանը շատ փոքր մարդ է, որ կարողանա փաստաթղթերով հրաժարվել Արցախի հայկականությունից». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Երեկվանից մեդիադաշտում և սոցիալական ցանցերում տարածվում են սկանդալային վերնագրերով հրապարակումներ, թե Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ հաստատեց, որ հրաժարվում է Արցախից։
     Նախ՝ Նիկոլ Փաշինյանը շատ փոքր մարդ է, որ կարողանա փաստաթղթերով հրաժարվել Արցախի հայկականությունից՝ առանց համաշխարհային կենտրոնների ընդհանուր որոշման։ Չմոռանանք, որ Արցախն ամբողջությամբ թշնամուն տալ Փաշինյանը պատրաստ էր նաև 2020-ի նոյեմբերին, բայց պատերազմը կանգնեց այնտեղ, որտեղ պիտի կանգներ, որպեսզի մի քանի տարի հետո ազգային ուժերը կարողանան ազատագրել գործարքով տրվածը։
     Արցախի մեր քույրերին ու եղբայրներին խնդրում եմ շատ չանհանգստանալ և խուճապի չմատնվել ոչ Նիկոլ Փաշինյանի ապազգային խոսքերից, ոչ էլ մի շարք լրատվամիջոցների սկանդալային հրապարակումներից։ Մի դեպքում Փաշինյանը քծնում է ադրբեջանաթուրքական տանդեմին, մյուս դեպքում մի քանի լրատվամիջոցներ փող են աշխատում սենսացիոն և շատ կարդացվող վերնագրերով նյութերից։
     Երկու դեպքում էլ բարոյականությունն ու ազգայինը մղվում են երկրորդ պլան։
     Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, Շուշին, Հադրութն ու Քարվաճառն էլ մերը կլինեն։ Չկասկածեք»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
4719 | 1
Facebook