Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջրականում փրկարարները ևս մեկ աճյուն են հայտնաբերել

19:24, երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.
Ջրականում փրկարարները ևս մեկ աճյուն են հայտնաբերել

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
     Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
     «Ջրականում հայտնաբերվել ու տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ։
     Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1708 աճյուն:

1958 | 0
Facebook