Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ահաբեկչություն՝ Հնդկաստանում

18:30, երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.
Ահաբեկչություն՝ Հնդկաստանում

Հնդկաստանում անհայտ ահաբեկիչներն այսօր նռնակ են նետել անվտանգության ուժերի վրա, ինչի հետևանքով առնվազն չորս մարդ վիրավորվել է։ Ինչպես հայտնում է NDTV-ն, հարձակումը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող՝ Սրինագարում։
     Հարձակման արդյունքում վիրավորվել է ոստիկան, նրա կինը և ևս երկու հոգի։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը կայուն է։

Առայժմ տարածաշրջանում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել այս գործողության պատասխանատվությունը։ Միջադեպը տեղի է ունեցել ազգային տոնի՝ Հանրապետության օրվանից մեկ օր առաջ, որը Հնդկաստանը նշում է հունվարի 26-ին։

6752 | 0
Facebook