Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սրճեփն ավելի կարևոր է, քան Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու ղեկավարի աշխատասենյակի բանալին»․ Վ․ Հարությունյան

16:12, երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.
«Սրճեփն ավելի կարևոր է, քան Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու ղեկավարի աշխատասենյակի բանալին»․ Վ․ Հարությունյան

Իրավաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանության աշխատելաոճից պարզ է դառնում, որ սրճեփն ավելի կարևոր է, քան Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու ղեկավարի աշխատասենյակի բանալիները:
     Առաջին դեպքում մի ամբողջ դիմակավորված խումբ են ուղարկում «կասկածյալին» բերման ենթարկելու ու Երևանից Մարտունի հասցնելու համար: Երկրորդ դեպքում, ոստիկանությունը առանց որևէ ավելորդ շտապողականության ընդամենը նամակներ է ուղարկում աշխատակազմի քարտուղարին: Դա այն դեպքում, երբ նախկին քաղաքապետը հայտարարում է, որ որոնվող իրերը հանձնել է քարտուղարին, իսկ վերջինս էլ գրավոր հերքում է այդ փաստը: Երկիր մանկապարտեզ կամ գժանոց, ոնց կուզեք մեկնաբանեք:
     Հ.Գ. Երկու դեպքում էլ նույն Գեղարքունիքի մարզային վարչությունն է պատասխանատու ստորաբաժանումը»:

4208 | 2
Facebook