Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եռաբլուրը դարձել է մի ամբողջական քաղաք՝ ձեր իշխանության օրոք»․ Վարդանյանը՝ Ասլանյանին

13:42, երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.
«Եռաբլուրը դարձել է մի ամբողջական քաղաք՝ ձեր իշխանության օրոք»․ Վարդանյանը՝ Ասլանյանին

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը։

Նիստի ընթացքում վիճաբանություն տեղի ունեցավ իշխող խմբակցության անդամների և ընդդիմության միջև։

«Ով ինձ կապիտուլյանտ է կոչում, պետք է բացատրի, թե ինչով եմ ես կապիտուլյանտ, երեք անգամ գնացել եմ ռազմի դաշտ։ Ես ձեզ խնդրում եմ այդ բառերն օգտագործելուց մի քիչ զգույշ լինել, մի հատ մտածեք՝ դուք ինչ եք արել մեր երկրի համար վերջին 30 տարում»,- դիմելով ընդդիմության անդամներին՝ ասաց ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը։

«Մենք ձեզ պետություն ու հայրենիք ենք տվել, դուք դավաճանել եք երկուսին էլ»,- ի պատասխան նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Դուք պետություն չեք տվել, պետությունը քանդել եք»,- արձագանքեց Ասլանյանը։

«Գնացեք Եռաբլուր և կհասկանաք ձեր ներդրումը ու մերը»,- նշեց Գալստյանը։

«2020 թվականի սեպտեմբերին իշխանությունը դուք էիք․ Եռաբլուրը դարձել է մի ամբողջական քաղաք ձեր իշխանության օրոք»,- ՔՊ-ական պատգամավորին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Եռաբլուրը դարձել է մի ամբողջական քաղաք՝ ձեր իշխանության օրոք»․ Վարդանյանը՝ Ասլանյանին
2742 | 1
Facebook