Խնդրում ենք սպասել...

Համացանց

Թեղուտի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում

13:24, երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.
Թեղուտի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թեղուտ գյուղի բնակիչները հերթական անգամ փակել են Թեղուտ ՓԲԸ ճանապարհը: Պահանջներն են՝ դադարեցնել արտանետումները, Թեղուտ գյուղի համար ստեղծել այլընտրանքային աշխատատեղեր և զարգացման հնարավորություններ, ապահովել բոլոր թեղուտցիներին աշխատատեղերով՝ մինչև այլընտրանքային աշխատատեղերի ստեղծումը: Սոցիալական լարվածությունները հետևանք են համայնքներում սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունների բացակայության: Անհրաժեեշտ է, որպեսզի հանքարդյունաբերական կենտրոներում ստեղծվեն այլընտրանքային զարգացման հնարավորություններ։
     Թեղուտ գյուղի այն բնակիչները, ովքեր չունեն աշխատանք, չունեն նաև գյուղատնտեսությամբ և այլ գործունեությամբ զվաղվելու հնարավորություն, քանզի տարիներ առաջ զրկվել են իրենց հողերից, ժառանգություն ստացել աղտոտված միջավայր, ծանր մետաղներ հողերում և օրգանիզմներում։
     Բնակիչները նշում են, որ նաև ռիսկային համարելով իրենց գոտին գյուղատնտեսական ներդրումներ իրենց չեն տրամադրում ու չգիտեն ինչ անել այս պարագայում։
     Իսկ անելիքը շատ պարզ է՝ զարգացնել այլընտրանքային ճյուղերը գյուղում տեղական ինքնակառավարման մարմինների և Թեղուտ ՓԲԸ-ի համագործակցությամբ, սոցիալ-էկոլոգիական քաղաքականության շրջանակներում, որը համայքներն այս պահին չունեն»:

Թեղուտի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում
Թեղուտի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում
Թեղուտի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում
Թեղուտի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում
2573 | 1
Facebook