Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Իրադարձություններ

«Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանի հանցակիցն է»․ Ագնեսա Խամոյան

12:30, երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.
«Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանի հանցակիցն է»․ Ագնեսա Խամոյան

«Ես ձեզ ուզում եմ հիշեցնել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը խորհրդարանում, երբ բարձրաձայնում էր, որ Արմեն Սարգսյանն ունի քաղաքացիության խնդիր»,- այսօր՝ ԱԺ ճեպազրույցի ժամանակ, Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարական տալու վերաբերյալ հարցին պատասխանելիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«2018 թվականի իշխանափոխությունից հետո որևէ անդրադարձ Փաշինյանի կողմից այդ հարցին չի եղել և հրապարակումն ակնհայտորեն ցույց տվեց, որ Արմեն Սարգսյանը ոչ միայն այդ դրվագով է քաղաքացիության խնդիր ունեցել, որը մատնացույց էր անում Նիկոլ Փաշինյանը, և որի մասի լռեց 2018-ից հետո, այլև քաղաքացիության հետ կապված այլ խնդիր է ունեցել»,- նշեց պատգամավորը։

«Ես կարծում եմ՝ այստեղ հանցակից է Նիկոլ Փաշինյանը, որովհետև 2018-ից հետո փաստերով իմացել է և չի խոսել դրա մասին։ Դրանով եմ պայմանավորում, որ երեկ հարցազրույցի ժամանակ նա ակնհայտորեն փորձեց շրջանցել այդ թեման»,- հավելեց նա։

| | |
2658 | 3
Facebook